Մերաբաշվիլին «երկար ու լավ Է նստելու». Գարիբաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին «երկար ու լավ Է նստելու»: Այդ մասին գործող վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել Է հունվարի 16-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: «Այդ մարդը բյուջետային միջոցներն օգտագործել Է իր կուսակցությունը ֆինանսավորելու նպատակով և դրա համար պատասխան Է տալու»,-ընդգծել Է նա:
Գարիբաշվիլին ասել Է, թե Մերաբիշվիլիի ձերբակալման քաղաքական աստառի շուրջ բոլոր խոսակցությունները հորինվածք են:
«Մերաբիշվիլին բոլոր միջոցներով փորձում Է ուշադրություն հրավիրել իր վրա, անհիմն հայտարարություններ Է անում, որոնցով, ըստ իս, փորձում Է ճնշում գործադրել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վրա և նրան հիշեցնել իր գոյության մասին»,-նշել Է Վրաստանի վարչապետը:
Նա հավելել Է, որ նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված բոլոր գործերն ավարտին կհասցվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում