Օբաման եւ Քեմերոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին տեղեկացրել է էլեկտրոնային լրտեսման ծրագրի վերանայման գործընթացի մասին: Երկու քաղաքական գործիչների միջեւ հունվարի 16-ին կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդել է Սպիտակ տունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:Կողմերն ընդգծել են, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան «բոլոր մակարդակներով ինտենսիվ երկխոսություն են վարում» էլեկտրոնային լրտեսման թեմայի շուրջ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Օբաման եւ Քեմերոնը քննարկել են նաեւ Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը: Մասնավորապես, նրանք հավաստել են իրենց կողմնակցությունը «Ժնեւ- 2» խորհրդաժողովի անցկացմանը եւ կարծիքներ փոխանակել սիրիական հակամարտության պատճառով խորացող հումանիտար ճգնաժամի շուրջ»:
«Կողմերը քննարկել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շարունակվող գործընթացը եւ կարեւորել համաշխարհային հանրակցության ներդրումն այդ գործընթացում: Բացի այդ, արծարծվել են ծայրահեղական խմբավորումների կողմից Սիրիայի եւ տարածաշրջանի համար աճող սպառնալիքները»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Դրանում նաեւ ասված է, որ Օբաման եւ Քեմերոնը քննարկել են Հյուսիսային Իռլանդիայի թեման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում