Կատալոնիան պատրաստ է անկախության հանրաքվեի անցկացմանը
Նմանատիպ
Կատալոնիայի խորհրդարանի մեծամասնությունը կողմ է քվեարկել Իսպանիայից անկախության հանրաքվեի անցկացմանը: Այն նախատեսվում է 2014 թվականի նոյեմբերի 9-ին:Խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքներով’ 87 մարդ կողմ է քվեարկել, 43-ը’ դեմ, և միայն երեք խորհրդարանականներ են ձեռնպահ մնացել: Կատալոնիայի խորհրդարանի վավերացումից հետո Մադրիդ կուղարկվի խնդրագիր’ պահանջելով ինքնավարությանն անկախության հանրաքվե անցկացնելու իրավունք տալ:
EFE-ի փոխանցմամբ’ ավելի վաղ Կատալոնիայի կառավարությունը անկախության հանրաքվեի օր է նշանակել նոյեմբերի 9-ը: Այդ մասին հայտարարել է կառավարության ղեկավար Արթուր Մասը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ’ նախատեսվում է քաղաքացիներին ներկայացնել երկու հարց. «Ցանկանո՞ւմ եք դուք, որպեսզի Կատալոնիան դառնա պետություն» և «Եթե այո, ապա ցանկանո՞ւմ եք դուք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում