Բանակաշինությունը մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկն է. ԼՂՀ Նախագահ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին’ նվիրված 2013թ. արդյունքների ամփոփմանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակաշինությունը եղել է, կա եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանում տիրող իրավիճակին’ Նախագահ Սահակյանը նշել է, որ Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը, սպառնալիքներ հնչեցնել Արցախի եւ Հայաստանի հասցեին, ոտնահարել միջազգային իրավունքի հիմնարար նորմերն ու սկզբունքները’ հավելելով, որ հակառակորդի նման պահվածքի պայմաններում մենք պետք է լինենք ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահենք սեփական ձեռքերում՝ միեւնույն ժամանակ չենթարկվելով սադրանքների:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին’ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում