Սիրիայի ընդդիմադիր կոալցիան դեռևս երկմտում է «Ժնև 2»-ի հարցում
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան «Ժնև 2» միջազգային համաժողովին մասնակցության մասին որոշում կկայացնի հունվարի 18-ին կամ 19-ին: Այս մասին հայտարարել են կոալիցիայի գրասենյակից:
Տեղեկություններ կան, որ կոալիցիայի շարքերում տարաձայնություններ կան մասնակցության վերաբերյալ: Կոաիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան համաձայն է մասնակցել համաժողովին, նրա հետ համաձայն են ևս մի շարք անդամներ, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք փոքրամասնություն են կազմում:«Ժնև 2» միջազգային համաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտյո քաղաքում:
Արդեն իսկ ավարտվում են համաժողովի նախապատրաստական աշխատանքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ 3 տասնյակ երկրների մասնակցության հրավեր է ուղարկել: Հայտնի է նաև, որ համաժողովը կանցկացվի 6 լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում