Արցախում գրանցվել է 2.5 մագինտուդով երկրաշարժ
18/01/2014 14:38
Նմանատիպ
Հունվարի 18-ի առավոտյան ժամը 7.03-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում’ Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են’ հյուսիսային լայնության’ 40.140 և արևելյան երկայնության’ 46.720: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում