Օբաման արգելել է գաղտնալսել գործընկեր պետությունների ղեկավարներին
Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է ազգային անվտանգության գործակալությանն ուղղված բարեփոխումների ցանկը: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, Օբաման, մասնավորապես, արգելել է հատուկ գործակալության անդամներին գաղտնալսել գործընկեր պետությունների ղեկավարներին: Օբամայի բարեփոխումը կտարածվի գործընկեր 10 պետության վրա:Ինչ վերաբերում է քաղաքացիների գաղտնալսումներին, ապա Օբաման պահանջել է, որ հատուկ ծառայության ներկայացուցիչները մինչ գաղտնալսումն ու տեղեկատվության հավաքագրումը ունենան դատական որոշում:
Օբաման խոստացել է, որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ կառավարությունը կսահմանի հետախուզության առաջնահերթությունները, այդ թվում’տեղեկությունների հավաքման օբյեկտները:
ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության նկատմամբ հասարակության ուշադրությունն ավելի մեծացավ 2013թ.-ի ամռանը, երբ հատուկ գործակալ Էդվարդ Սնուդենը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ հատուկ ծառայությունները գաղտնալսում են ոչ միայն ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող անձանց, այլ ԱՄՆ-ի եւ մի քանի տասնյակ այլ երկրների քաղաքացիների հեռախոսազանգերը, հետեւում ինտերնետային խոսակցություններին եւ էլեկտրոնային նամակագրությանը:
Ավելի ուշ սկանդալը թեժացավ, երբ Սնոուդենը հայտարարեց, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են նաեւ գերտերությունների ղեկավարների հեռախոսազրույցները: Հրապարկվեց 35 ղեկավարի անուն, որոնց թվում էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գաղտնալսման մասին տեղեկատվության հրապարակումից հետո նկատվում է հարաբերությունների սառնություն ԱՄՆ-ի եւ եվրոպական ու լատինամերիկյան բազմաթիվ երկրներ միջեւ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում