Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը ծրագրում են ստեղծել «հացահատիկային ավազան»
Նմանատիպ
Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը կարող են վերահսկել հացահատիկի համաշխարհային շուկայի 30 տոկոսը՝ միանալով հացահատիկի Սևծովյան կոմիտեի կազմում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը՝ նշելով, որ ներկայումս Ռուսաստանը վերահսկում է հացահատիկի համաշխարհային շուկայի արտահանումների 20 տոկոսը։ «Մենք հանարվորություն ունենք հասնելու հացահատիկի արտահանման 30 տոկոս մասնաբաժնի’ «հացահատիկային ավազանի» միջոցով»,- ասել է Ֆյորդորովը։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ծրագիրը ներառում է ոչ միան նոր համակարգող կառույցի ստեղծումը, այլ նաև ավելի մրցունակ և ժամանակակից նյութատեխնիկական ենթակառուցվածքների՝ տերմինալների, նավահանգիստների, ճանապարհների կառուցումը։
Ուկրաինան 2013 թվականի վերջին հայտատերել էր, որ ավարտել է «հացահատիկային ավազանի» ծրագրի մշակումը և ուղարկել այն ոչ միայն Ռուսաստան և Ղազախստան, այլ նաև Ռումինա և Բուլղարիա։
Ուկրաինայի, Ռուսաստանի և Ղազախստանի «հացահատիկային ավազանի» գաղափարը առաջացել է 2009 թվականին’ Հացահատիկի համաշխարհային ֆորումի ժամանակ, և կյանքի է կոչվել 2013թ.-ի հոկտեմբերին։ Երեք պետությունները պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկելու ծրագիրը 2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում։
Երեք պետություններից Ռուսաստանն ու Ղազախստանը, ինչպես նաև Բելառուսը Մաքսային միության անդամ են։ Ուկրաինան նախորդ տարի կայացած Վիլնուսյան գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում էր Եվրամիության հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր, սակայն գագաթնաժողովից օրեր առաջ գործընթացը կասեցվեց, որից հետո Ուկրաինան սկսեց խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նախորդ տարի Հայաստանը ևս հայտարարել է իր պատրաստակամությունը անդամակցելու Մաքսային միությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում