Ուկրաինայում հակադիր ուժերը կրկին բախվել են (ուղիղ միացում)

Ուկրաինական Մայդանում հունվարի 19-ին ընդդիմադիրները կրկին ցույցի էին ելել: «Украинская правда» հրատարակչության տվյալներով, հրապարակում հավաքվել է մոտ 500 հազար մարդ: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ հավաքի մասնակցիների թիվը մոտ 100 հազար է’ փաստելով, որ մարդկանց հոսքը գնալով ավելանում էր:

Ինչպես տեղեկացնում է  «Lenta.ru»-ն, հավաքից հետո մի խումբ ցուցարարներ գրոհել են  ոստիկաններից կազված պատնեշների վրա, որով Ուկրաինայի իրավապահ մարմինները փակել էին կառավարական թաղամասը: Ցուցարարնեը ոստիկանենրի և զինվորականների ուղղությամբ շպրտել են պայթուցիկ նյութեր, իսկ ոստիկանները պատասխան հարված են հասցրել արցունքաբեր գազի օգնությամբ: Այս պահին դիմադրությունը շարունակվում է:

Բախման արդյունքում տուժել են 20 իրավապահ: Այս մասին տեղեկացնում է «Интерфакс»-ը` հղում կատարելով Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Պարզաբանման մեջ նշվում է, որ տաս մարդ հոսպիտալացվել է, որից չորսը գտնվում են ծանր վիճակում: Տուժածների մեծ մասը ստացել է փակ գանգուղեղային տրավմաներ, կոտրվածքներ:

Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում