Իլհամ Ալիևը մասնակցելու է Դավոսի տնտեսական ֆորումին
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին, որն անցկացվում է Շվեյցիարիայում’ Դավոսում: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, այս տարի այն կանցկացվի հունվարի 22-25-ը: Ադրբեջանի նախագահաի աշխատակազմն առայժմ պաշտոնական տեղեկատվություն չի տարածել այցի վերաբերյալ:
Դավոսում առաջատար բիզնես ղեկավարները, քաղաքական առաջնորդները և լրագրողները կքննարկեն աշխարհի ամենասուր խնդիրները, գլոբալ և տարածշրջանային արդյունաբերության փոփոխությունները, որոնց հետ բախվում է համաշխարհային հանրությունը:
Ծրագրի ձևաչափում ներառված են բանավեճեր’ նվիրված այս տարի նախատեսված համաշխարհային մասշտաբի իրադարձություններին, գլոբալ էներգետիկ օրակարգին, Սիրիայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին:
Հանդիպումներ են նախատեսված գիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ: Առանձին պանել է նախատեսված ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի վերաբերյալ, ինչպես նաև, կքքնարկվեն Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Համաժողվի ընթացքում հունվարի 23-ին նախատեսված են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցության վերաբերյալ, տարածաշրջանի տնտեսական հիմքի բազմազանեցման շուրջ քննարկումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում