Էրդողանը մեկնում է Բրյուսել` վերսկսելու ԵՄ-ի հետ բանակցությունները
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով կմեմկի ԵՄ-ի մայրքաղաքաղ Բրյուսել: Սա նրա առաջին պաշտոնական այցն է 2009թ-ից հետո:Էրդողանը բանակցություններ կունենա Թուրքիայի’ ԵՄ անդամակցության, կառավարության վերջին արդարադատության համակարգի սահմանափակման, ինտերնետի օգտագործման սահմանափակումներ և խոսքի ազատության ոտնահարումների վերաբերյալ:
Չնայած Թուրքիայի վարչապետը վերջերս երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալը որակում է, որպես զրպարտանք, որը կազմակերպվել է ընտրությունների նախաշեմին իր վարկանիշը տապալելու համար, սակայն ԵՄ պաշտոնյաններն արդեն իսկ հասկացրել են, որ այդ թեման չեն շրջանցելու:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ պատրաստ են ԵՄ-ի հետ բանակցել ամեն ինչի վերաբերյալ.
«Եթե կան ոլորտներ, որտեղ Թուրքիան չի համապատասխանում ԵՄ չափանիշներին, ապա մենք պատրաստ ենք նրանց լսելու»:
Էրդողանին եվրոպական այցի շրջանակներում կուղեկցեն Դավութօղլուն և ԵՄ-ի անդամակցության հարցերով նորանշանակ նախարար Մեվլեթ Չավուշօղլուն:
Էրդողանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհուրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի և Եվրոպական պառլամենտի նախագահ Մարտին Շուլցի հետ: Բացի առանձնազրույցներից, չորս պաշտոնյաները միասին կճաշեն, որից հետ միասնական մամուլի ասուլիս կտան:
Ի տարբերություն ԵՄ-ի թեկնածու անդամ երկրների ղեկավարների, Էրդողանը հազվադեպ է աշխատանքային այցով մեկնում Բրյուսել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ այցի շրջանակներում կբանակցեն 23 և 24 գլուխների բացման շուրջ, որպեսզի հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա դրվեն: Երկու գլուխներն էլ բացառապես վերաբերվում են մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը, սակայն կասեցվել են Հունաստանի և Կիպրոսի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում