Իրանը դադարեցնում է ուրանի 20 տոկոս հարստացումը
Նմանատիպ
Իրանը հունվարի 20-ից դադարեցնում Է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը: Այդ մասին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Մինչև 20 տոկոս ուրանի հարստացման կամավոր դադարեցումը սկզբունքային միջոցառում Է, որն ուժի մեջ Է մտնում երկուշաբթի օրը ժամը 12:00-ից»,-նշել է իրանցի պաշտոնյան:
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել Է, որ Թեհրանն սկսել Է կատարել այն համաձայնագրի պայմանները, որը 2013 թվականի նոյեմբերին ձեռք Է բերվել միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Ժնևում կայացած հանդիպմանը, հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը՝ հղում անելով Facebook սոցիալական ցանցում Զարիֆի արած գրառմանը:
Նախարարը հույս Է հայտնել, որ պլանի առաջին փուլի կատարումը դրական արդյունքներ կբերի իր երկրին և «խաղաղություն ու կայունություն՝ տարածաշրջանին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում