Ուկրաինայի ընդդիմադիրները ներկայացրել են ռադիկալ պահանջներ
Նմանատիպ
Ուկրաինայի ընդդիմադիրները հայտարարել են այն հինգ պահանջները, որոնցով ընդդիմությունը իշխանությունների հետ բանակցություննների կներկայանան: Սակայն նունիսկ այդ նվազագույն ծրագիրը Յանուկովիչի հետ փոխզիջումների գնալ չի նախատեսել :
Երեկ Գրուշեվսկոյում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Մայդանում հավաքված մասսան շատ ռադիկալ է տրամադրված, և պատրաստ է նույնիսկ գնալ քաղաքացիական պատերազմին: Ինչպես տեղեկացնում է Еспресо.TV կայքը, նրանք ոչ թե նախորդ անգամվա նման Յանուկովիչին համաներում կառաջարկեն, այլ ներկայացնելու են արմատական առաջարկությունների փաթեթ:
Կարդացեք նաև`Ուկրաինայում հակադիր ուժերը կրկին բախվել են
Նվազագույն առաջարկությունների թվում են`
- Նախագահական և պառլամենտական ընտրությունների անհապաղ անցկացում
- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում և Նախագահի ընտրության վերաբերյալ օրենքում փոփոխությունների անցկացում
- Վարչապետ Ազարովի կառավարության հրաժարական: Գլխավոր դատախազի փոփոխություն:Անցումային կառավարության ձևավորում:
- Զախարչենկոյին պատժել ոչ միայն հրաժարականի տեսքով:
- Սկանդալային օրենքների առոչինչ ճանաչում և հեղափոխական շարժման մասնակից անդամներին համաներման շնորհում:
Հեղափոխականները առաջին կետի չընդունման դեպքում ունեն պահուստային տարբերակ: Նրանք պատրաստ են նախագահական ընտրությունները հետաձգել մինչև 2015-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում