Հարավային Օսեթիայի կառավարությունը պաշտոնաթող է արվել
20/01/2014 16:31
Նմանատիպ
Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հունվարի 20-ին կայացած խորհրդակցությունում հայտարարել Է հանրապետության կառավարության պաշտոնաթողության մասին, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությանը:
Թիբիլովը նշել Է, որ «մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրները, որոնք կապված Էին հանրապետության վերականգնման գործընթացի և սոցիալ-տնտեսական զարգացման հետ, և չկարողացավ համախմբվել»:
Թիբիլովի հրամանագրի համաձայն, Հարավային Օսեթիայի նախարարների կաբինետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Է նշանակվել Դոմենտի Կուլումբեկովը, որն զբաղեցնում Էր առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում