Մարգվելաշվիլու մամուլի խոսնակի վրա հարձակվել են Թուրքիայում
20/01/2014 17:12
Նմանատիպ
Վրաստանի նախագահի մամուլի խոսնակին ‘Սոֆո Ջաջանաշվիլիին վիրավորել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է Apsny.ge կայքը, կառավարական ընդունարանում մամուլի խոսնակի վրա հարձակվել է մի կին,և նրան ֆիզիկական հարվածներ հասցրել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հայտնում:
Սոֆո Ջաջանաշվիլին տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին են վկայում նաև թուրքական ԶԼՄ-ում տարածված նկարները: Իր վրա հարձակման փաստը հաստատում է նաև Սոֆո Ջաջանաշվիլին:
Թուրքական ԶԼՄ-ի հայտնած տվյալներով ,կինը գտնվել էր ընդունարանում’ մտադրություն ունենալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հանձնել իր պահանջները: Ըստ ԶԼՄ-ի, կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում