Սիրիայում երկու ադրբեջանցի մոջահեդներ են սպանվել

Սիրիայում շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով իշխանական ուժերի դեմ պայքարող «Ալ-Նուսրա» ճակատի կազմում զոհվել են երկու ադրբեջանցի մոջահեդներ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայում սպանվել են ևս չորս ադրբեջանցի մոջահեդներ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով’ 2013թ.-ի ընթացքում Սիրիայի պետական բանակի դեմ կռվող 40-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ են սպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում