Մարգվելաշվիլին շարունակում է Տայքի հայկական եկեղեցիների վրացականացման քաղաքականությունը
Նմանատիպ
«Մեզ հաջողվում է շատ փոքր քայլերով, սակայն երկողմանի ակտիվ մասնակությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Աբդուլլահ Գյուլի հետ տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարգվելաշվիլու խոսքերով, առաջին հերթին կարևոր դերակատարություն ունեն միասնական վերազգային նախագծերը, որտեղ ներառված են Թուրքիան և Վրաստանը:
«Այս ծրագրերի իրականացման մեջ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի դերը դուրս է գալիս տարածաշրջանային շրջանակներից, և փաստացի դրանք մեծ նշանակություն են ձեռք բերում ամբողջ Եվրասիա մայրցամաքյի համար:
Մեզ հաջողվում է փոքրիկ, բայց ակտիվ քայլերով, հուշարձանների ուսումնասիրության և վերականգնումների միջոցով, արդյունավետ քայլեր ձեռնարկել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել թուրքական կողմին, նախորդ տարվա ընթացքում հինգ վրացական պատվիրակությունների ընդունելության համար, որոնք ուսումնասիրել են Իշխանի և Օշի հուշարձանները, և այն գալիք աշխատանքների համար, որոնք այս տարի կիրականցվեն»,- հավելել է Մարգվելաշվիլին:
Հիշեցնենք, որ այդ հուշարձաններն պատկանում են հայ-քաղքեդոնական եկեղեցուն, սակայն Վրաստանը, Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածության միջոցով, դրանք վրացականացնում է :
Կարդացեք նաև`Վրացական Էքսպանսիան հայ-քաղքեդոնական մշակութային ժառանգության նկատմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում