Բրյուսելում մեկնարկել են Եվրամիությանը Սերբիայի անդամակցության շուրջ բանակցությունները
Նմանատիպ
Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն ու Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը Բրյուսելում պաշտոնապես հայտարարել են Եվրամիությանը Սերբիայի անդամակցության շուրջ բանակցությունների սկսվելու մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:Բելգիայի մայրաքաղաքում բացվել Է ԵՄ-ին Սերբիայի անդամակցության հարցի գծով միջկառավարական խորհրդաժողովի առաջին նիստը:
ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցչի տվյալներով՝ կողմերը պետք Է քննարկեն բանակցային դոսիեի 35 բաժին: Թեկնածու երկրի հետ ԵՄ-ին անդամակցելու մասին պայմանագիր ստորագրելու համար պահանջվում Է բանակցություններն ավարտել բոլոր 35 բաժինների շուրջ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Սերբիային թեկնածու երկրի կարգավիճակ Է տրամադրվել 2012 թվականի մարտին: Եվրամիությանը երկրի ինտեգրման գլխավոր պայմանների թվում Բրյուսելը նշել Է Սերբիայի եւ Կոսովոյի փոխհարաբերությունների կարգավորումը:
Փորձագետների գնահատումների համաձայն՝ ԵՄ-ին Սերբիայի անդամակցության բանակցային գործընթացը կտեւի երեքից մինչեւ հինգ տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում