Կիևում ցուցարարները պահանջում են Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը
Նմանատիպ
Կիեում իրավիճակը պայթունավտանգ է. «Դինամո» մարզադաշտի հարեւանությամբ հավաքվել են ավելի քան 1000 ցուցարարներ եւ պահանջում են Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը: Դժվար է ասել, թե այս ամենն ինչով կավարտվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան’ հավելելով, որ ուկրանիացի ժողովուրդը հույս ուներ, որ եվրոպական ինտեգրացման շնորհիվ ավելի բարեկեցիկ կյանքով կապրի, սակայն, երբ Յանուկովիչը հայտարարեց, որ Եվրոպայի հետ ինտեգրացումից հրաժարվում են, ժողովրդի վերջին հույսն էլ մարեց:«Արմենպրես»-ի փոխանցմամբ’ անդրադառնալով երկրում հավանական զարգացումներին, Դմիտրի Շուլգան ասաց, որ ԵՄ-ի կողմից առանձնապես իրական ցանկություն չի տեսնում պատժամիջոցների կիրառման տեսանկյունից: «Ուստի, այս պարագայում հավանական զարգացումը կլինի այն, որ Ուկրաինայում, ինչպես Բելառուսում, կհաղթի դիկտատուրան»:
Կովկասի ինստիտուտի քննարկմանը մասնակից փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմության առաջնորդներն արդեն կորցնում են վերահսկողությունը ցույցի մասնակիցների նկատմամբ:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքերով էլ’ իշխանությունն ուղղակի փորձում է ամեն ինչ անել, որ ընդդիմության հետ իրական երկխոսության չգնա: «Ինչ վերաբերում է Եվրոպայի արձագանքին, ապա Բրյուսելը դեռ պատրաստ չէ գնալ ՌԴ-ի հետ իր հարաբերությունների սրացմանը, հանուն «մայդանի»: Ուստի, «մայդանն» առանձնապես Արևմուտքից զորակցություն չի էլ սպասում»:
Արդեն երկու ամիս է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում հանգիստ չէ: Եվրոպական ինտեգրացիայի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ Ռուսաստանին եւ պահանջում նախագահ Յանուկովիչի հրաժարականը: Ցուցարարները զայրույթը կրկնպատկվեց հունվարի 18-ին, երբ երկրի Գերագույն ռադան օրենք ընդունեց, որը սահմանափակում է ազատ խոսքի եւ հանրահավաքներ կազմակերպման ազատությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում