Վրաստանի գլխավոր դատախազ է նշանակվել 33-ամյա Գեորգի Բադաշվիլին
Նմանատիպ
Վրաստանի գլխավոր դատախազ է նշանակվել 33-ամյա Գեորգի Բադաշվիլին, որը մինչև վերջին ժամանակնրես աշխատում էր Գլխավոր դատախազության հետաքննչական բաժնի պետ: Համապատասխան կարգադրությունը, արդարադատության նախարարի ներկայացմամբ, հունվարի 21-ին ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:Գեորգի Բադաշվիլին ծնվել է 1981 թվականին: Ավարտել է Վրաստանի տեխնիկական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2013 թվականի նոյեմբերից մինչ օրս զբաղեցրել է Գլխավոր դատախազության հետաքննչական բաժնի պետի պաշտոնը:
Բադաշվիլին իր կարիերան սկսել է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունում, որտեղ աշխատել է 2006 թվականից մինչեւ 2013 թվականի մայիսը: 2013 թվականի մայիսից մինչեւ նոյեմբեր նա Վրաստանի ՆԳ նախարարության հակակոռուպցիոն գործակալության փոխտնօրենն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում