Սնոուդենը կպատասխանի ինտերնետ-օգտատերերի հարցերին
Նմանատիպ
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) գաղտնիքները մերկացրած Էդվարդ Սնոուդենը հունվարի 23-ին կպատասխանի ինտերնետ-օգտատերերի հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սնոուդենի աջակցության պաշտոնական կայքում՝ freesnowden.is-ում: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը, որը համբավ ձեռք բերեց գաղտնի փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, մեկ ժամվա ընթացքում՝ GMT 20.00-ից (Երեւանի ժամանակով ժամը 00.00-ից) կպատասխանի ինտերնետ-օգտատերերի հարցերին: Հարց տալ կարող Է ամեն մի ցանկացող: Դրա համար անհրաժեշտ Է վիրտուալ զրույցի անցկացման օրը Twitter-ում հարցը հրապարակել #AskSnowden հեշթեգով:
Մինչ այդ Սնոուդենը «Նյու-Յորքեր» հանդեսին տված հարցազրույցում կտրականապես հերքել Է ամերիկացի առանձին քաղաքական գործիչների ենթադրությունները, որոնք իրեն ռուսական լրտես են համարում: «Ես հստակ ու միանշանակ գործել եմ միայնակ, ինձ ոչ ոք չի օգնել, առավել եւս որեւԷ երկրի կառավարություն»,- ասել Է Սնոուդենը: Իրեն որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելու բոլոր փորձերն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը համարել Է «անհեթեթ» եւ «սուտ»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան հաղորդել Է, որ Էդվարդ Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել Է Շոտլանդիայի Գլազգո համալսարանի ռեկտորի պաշտոնի համար:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ այդ պաշտոնում Սնոուդենի առաջադրումը նրա փաստաբանի միջոցով կազմակեպել են բուհի մի խումբ ուսանողներ: Քվեարկությունը տեղի կունենա փետրվարին:
«Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը եզակի հնարավորություն Է հայտնելու մեր երախտագիտությունը խիզախ մերկացումներ կատարողին»,- հայտարարել Է ուսանողների խմբի ներկայացուցիչը, որոնք պաշտպանում են ԿՀՎ-ի նախկին աշխատակցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում