Սիրիական կողմը հույսեր է կապում «Ժնև 2»-ի հետ
Նմանատիպ
«Ժնև 2» միջազգային համաժողովում Սիրիայի պատվիրակության ղեկավար Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը կոնֆերանսից առաջ ևս մեկ անգամ նշել է Սիրիայի ցանկությունը այս կոնֆերանսը վերածելու հաջողության առաջին քայլի,որտեղ կբանակցեն հենց սիրիական երկու կողմերը, և չեն լինի արտաքին միջամտություններ:
Իսկ կոնֆերանսից առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հունվարի 20-ին հանդիպել է միջազգային համաժողովում Սիրիան ներկայացնող պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում նա հրահանգներ է տվել Սիրիան պատշաճ կերպով ներկայացնելու համար: Առաջին հերթին, նրանք պետք է ներկայացնեն սիրիական ազգի տառապանքները, բացի այդ, պատվիրակության անդամների խնդիրն է առաջ քաշել Սիրիայի ինքնիշխանության հարցը և մերժել օտար միջամտությունը նրա գործերում, հնարավորինս պաշտպանել հայրենիքը, ազգի շահերը, որոնք ամեն ինչից վեր են: Ասադը հաստատել է, որ ցանկացած որոշում չի կարող հաջողությամբ ավարտվել առանց սիրիացիների համաձայնության:
Նրա խոսքով’ ճգնաժամի կարգավորման համար առաջին հերթին պետք է դադարեցնել ահաբեկչությունը և ճնշում գործադրել այն աջակցող երկրների վրա: Այդ երկրները պետք է հարգեն միջազգային իրավունքի նորմերը:
Իրենց հերթին, պատվիրակության անդամները հաստատել են, որ նրանք «Ժնև 2» համաժողովում կկատարեն նախագահ Ասադի հրահանգները և կպաշտպանեն սիրիացիների շահերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում