Ժնևում բեկում պետք չէ ակնկալել
Նմանատիպ
Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց երեք տարի անց, Սիրիայի իշխանություններն ու ընդդիմության որոշ ներկայացուցիչներ աշխարհի գերտերությունների ներկայացուցիչների հետ միասին հավաքվել են Շվեյցարիայում’ վերջ դնելու արյունահեղությանը:
Ընդդիմության հիմնական նպատակը և սպասելիքները կոնֆերանսից Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության տապալումն է: Իսկ իշխանությունների համար անընդունելի է ընդդիմության կեցվածքը: Այսպիսով, սպասումները մեծ չեն, սակայն համաշխարհային դիվանագետները հավատացած են, որ երկու կողմերին բերելով բանակցությունների սեղանի շուրջ, արդեն իսկ առաջընթաց են արձանագրում:
«Սխալ կլինի առաջիկա օրերին բեկումնային առաջընթաց սպասել»,- նշել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հագը:
«Այնուամենայնիվ, որոշակի արդյունքների հնարավոր է հասնել դիվանագիտական ջանքերի միջոցով, մենք դրա արդյունքները տեսնում ենք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված արդյունքներով»,- հավելել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Համաժողովը կսսկվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բացման խոսքերով:
Սիրիան ներկայացնող կողմեր ն ուղղակի բանակցություններ կսկսեն ուրբաթ օրվանից ոչ շուտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում