«Ժնև-2»-ը հաջողություն չի ունենա ահաբեկչության դեմ պայքարի հարցում.Ռոուհանի
Նմանատիպ
Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը հազիվ թե հաջողություն ունենա ահաբեկչության դեմ պայքարի առումով, քանի որ համաժողովի մի քանի մասնակիցներ հովանավորում են այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter սոցիալական ցանցում գրել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն ժամանակ, երբ շվեյցարական Մոնտրյո քաղաքում ելույթներ են ունենում «Ժնեւ-2» խորհրդաժողովի մասնակիցները:
«Փոքր են այն բանի հույսերը, որ այդ հանդիպումը հաջողություն կունենա ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ առանձին պետություններ, որոնք հովանավարում են ահաբեկչությունը եւ պատասխանատու են տարածաշրջանի անկայունության համար, մասնակցում են այդ համաժողովին»,-նշել Է նա:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ խորհրդաժողովի սկսվելուց մեկ օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի Ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի պահանջով հետ կանչեց դրան մասնակցելու վերաբերյալ Իրանին ուղարկված հրավերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում