Մարտակերտի շրջանի ազատագրումը

1992թվականի հունիսի 12-ին ադրբեջանական լայնածավալ հարձակում նախաձեռնեց Արցախի հյուսիսային շրջանում ու գրավեց Շահումյանի շրջանը: Ապա մի քանի ուղղություններով արշավելով կարողացավ գրավել Մարտակերտի շրջանի զգալի մասը: Ադրբեջանական կողմի այս հաղթանակը վտանգի տակ դրեց Գանձասարի վանքը Ստեփանակերտ տանող մայրուղին: Հայկական կողմը կարողացավ կասեցնել այս սրընթաց գրոհը:

1993 թվականի փետրվարի 5-ին ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերն ու ՀՀ կամավորական ջոկատները, պաշտպանությունից անցնելով հակահարձակման, սկսեցին Մարտակերտի շրջանի ազատագրումը: Մինչ այդ’ հունվարի 10-ից հակառակորդը կատաղի հարձակում էր ձեռնարկել Առաջաձորի ենթաշրջանի ուղղությամբ: Սակայն ի ուրախություն մեզ’ հակառակորդի այս քայլը ձախողվեց:

Հայկական կողմը Մարտակերտի շրջանի ազատագրումը սկսելուց առաջ լրջորեն նախապատրաստվել էր այս ռազմական գործողությանը, որի արդյունքն էլ եղավ մեր տարած հաղթանակը :

Փետրվարի սկզբներին դաժան մարտեր ծավալվեցին հյուսիսային ռազմաճակատում: Մարտակերտի շրջանի զավթվածտարածքների ազատագրման նպատակով ԼՂՀ պաշտպանության բանակը փետրվարի 5-ին հարձակման հրաման տվեց: Մի քանի օրվա ընթացքում« կոտրելով հակառակորդի դիմադրությունը« ղարաբաղյան ուժերը դուրս եկան Մարտակարտ-Քելբաջար ճանապարհի ռազմավարական հատվածը: Փետրվարի վերջերին համառ մարտերի շնորհիվ ղարաբաղյան բանակին հաջողվեց լրիվ հսկողություն հաստատել Սարսանգի ջրամբարի վրա:

Արցախի Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմուտքում, Սարսանգի ջրամբարի սկզբնամասում գտնվող Գետավան, Չափա բնակավայրերը ազատագրվեցին Լեոնիդ Ազգալդյանի ամենայն մանրամասնությամնախապատրաստված ռազմական գործողության փայլուն իրականացման շնորհիվ :

Ըստ ԼՂՀ ԻՊՈւ հրամանատարության օպերատիվ պլանի, հարձակումըպետք է իրականացվեր Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կուսապատ-Մարտակերտ և Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով£

Հակառակորդը փորձեց օդուժի միջոցով օգնություն ցուցաբերել խուճապահար փաղչող զորքին, սակայն դա նրան չհաջողվեց :

Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Օրթա Գյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղուղղությամբգործող Ասկերանի, Մարտունու և Կենտրոնական պաշտպանական շրջանների ու 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները փետրվարի 6-ին մտան Սրխավենդ ազատագրեցին Բաշ Գյունեփայան :

5-րդ կամավորական բրիգադը, փոխարինելով ճակատի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումներին, դիմակայեց Սարսանգի ջրամբարի ուղղությամհակառակորդիհակահարձակմանը և մասնակցեց Մեհմանա, Մեծշեն,Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մաղավուզ, Զագլիկ, Ումուդլու, Կուսապատ և Մոխրաթաղ գյուղերի ազատագրմանը :

Փետրվարյան հակահարձակման առաջին իսկ օրն անցնելով Կիչանի թիկունք և ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին’ Ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Չլդրանը, Ղազանչին, Պողոսագոմերը, Դրմբոնը, Վաղուհասը, Չափարը, Զարդախաչը, Հաթերքը և վերահսկողություն սահմանեցինՄարտակերտ-Քարվաճառ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի վրա, փետրվարի երրորդ տասնօրյակում ազատագրեցին Հարությունագոմերը, Կճողուտը, Գյուլաթաղը, Ջանյաթաղը, Մանիքլուն, Չինգյաթաղը, ապաԳետավանը, Հաթերքը, Զագլիկը, Ումուդլուն: Մարտի 3-ին ազատագրվեցին Սարսանգի հիդրոհանգույցը, մարտի վերջինªՄեծշենը, Մաղավուզը, Մոխրաթաղը, ՀակոԿամարին և այլն :

Ամռան սկզբներին պաշտպանության բանակի հրամանատարությունը ձեռնամուխ եղավ Մարտակերտ քաղաքի ազատագրման ծրագրի իրագործմանը’ հարձակում սկսելով միաժամանակ մի քանի ուղղություններով: Մարտերն իրենց կիզակետին հասան հունվարի 27-ին համարյա մեկ տարի ադրբեջանական բռնազավթման տակ գտնված Մարտակերտը ազատագրվեց վճռական և համաձայնեցված գործողությունների շնորհիվ:

Մարտակերտի շրջանի ազատագրման շնորհիվ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերը գերիշխողդիրքեր գրավեցին Քարվաճառի և Մարտակերտ շրջկենտրոնիուղղություններում, իսկ Քարվաճառ-Աղդամ մեծ կարևորության ավտոճանապարհիԳետավան-Մարտակերտ շրջկենտրոն հատվածն անցավ հայկականուժերի լիակատար վերահսկողության ներքո: Հաղթանակը վերացրեց նաև Առաջաձորի ենթաշրջանի, ինչպես նաև Կիչանի ուղղությունում պաշտպանական գիծը ճեղքելով թիկունքից Ասկերանին հարվածելու և Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհի Սեյդիշեն-Ստեփանակերտ հատված դուրս գալու վտանգը:

Լենկո Ավանեսյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում