Ադրբեջանական բանակը կապիտան է կորցրել
Նմանատիպ
դրբեջանական կողմը սկսեց հայտարարել իր իրականացրած դիվերսիայի հետեւանքով կորցրած զինծառայողների մասին: Այդ երկրի լրատվամիջոցները հաղորդում են, որ կապիտան Էլնուր Ջաֆարովը ստացած հրազենային վիրավորումից զոհվել է: Այս մասին APA-ն նշում է, որ ադրբեջանցի սպան զոհվել է առաջնագծի Թառթառի ուղղությամբ: Նա Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի բնակիչ է: Ադրբեջանի ՊՆ-ը միջադեպի հետ կապված հայտարարությամբ դեռեւս հանդես չի եկել:Թեեւ Ադրբեջանի ՊՆ-ը հերքել էր հունվարի 20-ի գիշերը ԼՂՀ պաշտպանական երկու հենակետերի վրա կատարած իր դիվերսիայի մասին, սակայն հաջորդող օրերին հայտնել է արդեն երկու զոհի եւ 5 վիրավորների մասին:
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստներն ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում