Էշթոնը կայցելի Ուկրաինա՝ մասնակցելու երկրում սաստկացող ճգնաժամի լուծմանը
Նմանատիպ
Նախատեսվում Է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ կուղեւորվի Ուկրաինա, որպեսզի օգնի լուծելու երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Եվրահանձնաժողովի նախագահը եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեին առաջարկել Է մեկնել Կիեւ: Բանակցությունների արդյունքներով՝ հաջորդ շաբաթ Կիեւ կուղեւորվի Քեթրին Էշթոնը»,-ասել Է Բային:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը պատրաստակամություն Է հայտնել ընդունել Ֆյուլեին եւ Էշթոնին՝ իրադրության կարգավորմանը օգնելու համար:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն անհանգստություն Է հայտնել Կիեւում բռնությունների ծավալման առնչությամբ՝ Ուկրաինայի իշխանությանն ու ընդդիմությանը կոչ անելով երկխոսություն սկսել ամենաբարձր մակարդակով:
«Ես վճռականորեն դատապարտում եմ Կիեւում իրադարձությունների ուժային զարգացումը, ինչը հանգեցրել Է մարդկային զոհերի…Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին հանդես բերել զսպվածություն»,-ասել Է Էշթոնը: Նա հորդորել Է կառավարությանը եւ ընդդիմությանը մասնակցել «ամենաբարձր մակարդակով անկեղծ երկխոսությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում