Թուրքիայի Մեջլիսում ծեծկռտուք է տեղի ունեցել

Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Օքթայ Մարալը և ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը ձեռնամարտի են բռնվել: Այդ մասին տեղեկացնում է Hurriyet daily news-ը:

Իշխանական խմբակցության պատգամավորները զանգվածային կերպով լքել են խորհրդարանի դահլիճը, իսկ Բյուլենթ Թեզջանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում