Արցախի օդուժը կհարվածի ադրբեջանական ինքնաթիռներին, եթե սահմանն անցնելու փորձ լինի

Արցախի Հանրապետության հետ սահմանին լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի մարտական ինքնաթիռները թռիչքներ կկատարել Արցախի հետ սահմանի երկայնքով:

Ինչպես տեղեկացնում է Voskanapat.info կայքը, Արցախի Հանրապետության բանակի օդուժը և հակահրթիռային պաշտպանության համակարգը բերվել են բարձրագույն մարտական պատրաստվածության վիճակի: Նրանք հրահանգ ունեն  հարվածելու ադրբեջանական ինքնաթիռներին, եթե դրանք փորձեն անցնել Արցախի պետական սահմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում