Ադրբեջանը խոստանում է պատժել Սիրիայում կռվող ադրբեջանցի մոջահեդներին
25/01/2014 11:34
Նմանատիպ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է համապատասխան միջոցներ կիրառել այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր կռվում են Սիրիայի իշխանությունների դեմ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:Մեկնաբանելով ամեն օր ստացվող տեղեկությունները Սիրիայում զոհվող ադրբեջանցի մոջահեդների վերաբերյալ’ Աբդուլլաևը նշել է, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով շարունակում է քննել այս հարցը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք սպանվածները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ: «Եթե հաստատվի նրանց ադրբեջանցի լինելու փաստը, ապա օրենքի շրջանակներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում