Համայն Ռուսիո պատրիարքը կայցելի Վրաստան
Նմանատիպ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ծրագրում է այցելել Վրաստան: Ռուսական եկեղեցու առաջնորդի Վրաստան այցի մանրամասները հայտնի կդառնան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ’ այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի պատրիարքի ներկայացուցիչ, Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Գեորգի Զվիադաձեն:Նրա տեղեկացմամբ’ Համայն Ռուսիո պատրիարքը կայցելի նաև Վրաստանում գտնվող քույր եկեղեցիներ, այդ թվում’ սերբական, բուլղարական, ռումինական: «Այն բանից հետո, երբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք դարձավ Կիրիլը, նա չի եղել Վրաստանում, դրա համար էլ որպես նոր պատրիարք, նա կայցելի Վրաստան»,- ասել է Զվիադաձեն:
Նրա խոսքով’ այցի մանրամասների ճշգրտման նպատակով Վրաստանի կաթոլիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը Մոսկվա կգործուղի իր ներկայացուցիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում