Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի մինչ օգոստոս. Կառլ Բիլդտ

Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի մինչ 2014 թվականի օգոստոսը: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ` այդ մասին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:

  Վրաստանի կառավարության ղեկավարի և շվեդ դիվանագետի հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում` համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և էկոնոմիկայի ու տնտեսական զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Արևելյան գործընկերության մասնակից երկրներից ասոցացման համաձայնագիր է նախատեսվում ստորագրել նաև Մոլդովայի հետ: Ուկրաինայի հետ բանակցությունները կասեցված են, Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու մասին, իսկ Բելառուսը և Ադրբեջանը հեռու են համաձայնագրի ստորագրումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում