Ֆյուլեն Կիևում քննարկել է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ուղիները
Նմանատիպ
Անհրաժեշտ է դադարեցնել բռնության շղթան Ուկրաինայում և կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել ժողովրդի վստահության վերականգնման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիև կատարած այցի արդյունքներով նման հայտարարությամբ է հանդես եկել Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն’ ընդգծելով, որ նշված քայլերից հետո միայն հնարավոր կլինի Ուկրաինայում սկսել ընդգրկու ն քաղաքական կարգավորման գործընթաց:
Կիև կատարած այցի ընթացքում Ֆյուլեն հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեգ Տյագնիբոկի հետ:
«Ես այցելեցի նաև Մայդանի հրապարակ և խոսեցի ժողովրդի հետ: Իմ խոր մտահոգությունը հայտնեցի վերջին զարգացումների առնչությամբ և շեշտեցի մարդու իրավունքների խախտումներ թույլ տված անձանց անպատժելիությունը հաղթահարելու կարիքը»,- ասել է Ֆյուլեն:
Նա նաև շեշտել է, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայում քաղաքական ճ գնաժամի հաղթահարման նպատակով Կիև կայցելի Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնը: