Եգիպտոսը տոնում է հեղափոխության 3-րդ տարին
Նմանատիպ
Եգիպտոսն այսօր՝ հունվարի 25-ին, նշում է հեղափոխության 3-րդ տարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Եգիպտոսում հունվարի 24-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով անվտանգության ուժերն ավելի են ուժեղացրել երկրում հսկողությունը՝ զգուշանալով հնարավոր բախումներից և անկագություններից: Շա տերի կարծիքով’ ծայրահեղականները կրկին կփորձեն ահաբեկչություններ իրականացնել:
Ավելի վաղ նրանք խոստացել են հեղափոխության օրվա կապակցությամբ անակնկալներ մատուցել:2011թ.-ի հունվարի սկզբին Եգիպտոսում իշխանությունների դեմ սկսված բողոքի ակցիաները տվեցին իրենց պտուղները այնպես, որ 18 օր տևած հանրահավաքների արդյունքում 3 տասնամյակ Եգիպտոսը ղեկավարած Հուսնի Մուբարաքը հրաժարական տվեց, որից հետո հայտնվեց բանտում: Ոչ ոք չէր կարող ակնկալել հեղափոխությունից երկու տարի անց կրկին տեղի կունենա հեղաշրջում այս անգամ արդեն Մուհամմադ Մուրիի իշխանության դեմ: Այժմ հեղափոխության 3-րդ տարելիցին Եգիպտոսի երկու նախկին նախագահներ գտնվում են բանտում և պետք է կանգնեն դատարանի առջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում