Թուրքիայում աշակերտները գազանաբար ծեծել են ուսուցչին
Նմանատիպ
Թուրքիայի Ադանա քաղաքի Սեյհանի շրջանում աշակերտներն այնքան են ծեծել իրենց ուսուցչին, որ նա հայտնվել է հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ուսուցչին ծեծել են ընթացիկ ուսումնական տարվա կիսամյակի գնահատականներից դժգոհ աշակերտները:Նրանք ցանկացել են հանդիպել դպրոցի ղեկավարության հետ:
Այդ ժամանակ նրանց եւ աշխարհագրության ուսուցիչ Հասան Քափլանի միջեւ վեճ է ծագել: Աշակերտները բռունցքներով հարձակվել են ուսուցչի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ հասցրել: Անմիջապես միջադեպի վայր են ժամանել ոստիկանությունը եւ շտապօգնությունը: Գազազած աշակերտները ուսուցչին շարունակել են ծեծել անգամ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ: Նրանք հարձակվել են նաեւ միջադեպը տեսանկարահանող լրագրողների վրա: Ծեծին մասնակից երեք աշակերտ ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում