Յանուկովիչը պաշտոնից ազատել է Կիևի քաղաքային իշխանության ղեկավարին
25/01/2014 17:25
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնից ազատել է Կիևի քաղաքային իշխանության ղեկավար Ալեքսանդր Պոպովին: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:
«Պաշտոնից ազատել Ալեքսանդր Պավլովի Պոպովին’ Կիևի քաղաքային իշխանության ղեկավարի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ նշված է տեղեկատվության մեջ:Յանուկովիչի մեկ այլ որոշմամբ’ այդ պաշտոնում նշանակվել է Գերագույն Ռադայի «Ռեգիոնների» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Մակեենկոն: Ալեքսանդր Պոպովը կասկածվում է 2013 թ. նոյեմբերի 30-ին Մայդանում հավաքված ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման գործում պաշտոնի չարաշահման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում