Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է իշխանություններին ներկայացնել ռազմագերիների ցանկը
Նմանատիպ
Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել այդ երկրի կառավարությանը ներկայացնել ռազմագերիների ցանկը’ նրանց փոխանակելու համար: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին ասել է բանակցություններին մասնակից Սիրիայի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Անաս Ալ-Աբդան:«Հույս ունեմ, որ եթե մեզ ժամանակ մնա, այն բանից հետո, երբ կավարտենք Հոմսի շրջանում հրադադարի հաստատման հարցի քննարկումները, մենք կքննարկենք նաև այդ հարցը: Մենք ժամանակ չունենք, որպեսզի կրկին ձգձգենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասել է Ալ-Աբդան’ պատասխանելով հարցին’ երբ ընդդիմությունը պատրաստ կլինի իր ցուցակը ներկայացնել’ կառավարության հետ ռազմագերիների փոխանակման համար:
Իր հերթին, Սիրիայի ազատագրության ազգային կոմիտեի անդամ Մոնզիր Ակբիկը տեղեկացրել է, որ ռազմագերիների նման ցուցակ արդեն իսկ կազմվել և ներկայացվել է Ազգային կոալիցիային: Գերիների թվում կան նաև կանանց ու երեխաների անուններ: «Մենք ունենք գերիների փոխանակման ցուցակ: Դրանք հարյուր հազարավոր մարդիկ են: Ես չեմ մանրամասնի դետալները, սակայն այնտեղ կան կանանց և երեխաների անուններ»,- ասել է նա:
«Ժնև-2» համաժողովի շրջանակներում Շվեյցարիայում ընթանում են իշխանության և ընդդիմության ուղիղ բանակցությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում