Բաքվի կենտրոնում շենքի փլուզվելու հետեւանքով մարդիկ են զոհվել
25/01/2014 18:09
Նմանատիպ
Բաքվի կենտրոնում ապամոտնտաժման աշխատանքներ տարվելու ընթացքում շենք է փլուզվել, ինչի հետեւանքով մի քանի մարդ մնացել է փլատակների տակ:
Ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական կայքը, շինարարների սխալ հաշվարկների պատճառով տանող կառուցվածքի մի հատվածն ընկել է փողոցի երթեւեկելի մասի վրա: Դեպքի վայր հասած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել երկու երիտասարդ քաղաքացիների մարմինները: Ենթադրվում է, որ փլատակների տակ մի քանի մարդկանց մարմիններ էլ կան: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում