Սերգեյ Լավրովը հունվարի 28-ին Ուկրաինայի իրադրությունը կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Նմանատիպ
Ուկրաինայի իրադրությունը կքննարկվի ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի միջեւ հունվարի 28-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսատլանյան դաշինքի կենտրոնակայանում: Լավրովը Բրյուսել Է ժամանելու հունվարի 28-ին պլանավորված Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակներում եւ նախքան դրա սկսվելը հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: «Կարծարծվեն միջազգային անվտանգության գլոբալ հարցեր, կխոսվի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի երկկողմ համագործակցության մասին: Դժվար Է ենթադրել, որ կողմերը չեն անդրադառնա Ուկրաինայի իրադրությանը»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «մտահոգված Է Ուկրաինայի տարածքում լարվածության աճի կապակցությամբ» եւ կարծում Է, որ «միայն իշխանությունների ու ընդդիմության միջեւ խաղաղ քաղաքխական երկխոսությունը կարող Է բերել իրադրության նորմալացման»: Աղբյուրը վերահաստատել Է դաշինքի այն դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն «իր համար ոչ մի ? ?եր չի տեսնում Ուկրաինայում լարվածությանը վերջ դնելու գործում, բացառությամբ նորմալ քաղաքական գործընթացին ցուցաբերվող բարոյական աջակցության»:
«Ուկրաինան մնում Է ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերը, իսկ ներքաղաքական բոլոր որոշումներն այդ երկրի ներքին գործն են»,-հավելել Է Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում