Իրանը վերսկսելու է ծովով նավթի արտահանումը
Նմանատիպ
Իրանը պատժամիջոցների թուլացման կապակցությամբ մտադիր Է վերսկսել լծանավերով նավթի մատակարումները: Ինչպես հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը, դա հնարավոր Է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը վերացրել Է Իրանի Ազգային լցանավային ընկերությանն ապահովագրության, բանկային գործառնությունների ծառայությունների տրամադրման սահմանափակումները: Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ վերստին կարող Է ծովային ճանապարհով նավթ ուղարկել խոշոր սպառողներին, այդ թվում ՉԺՀ-ին, Հնդկաստանին, Թուրքիային, Թայվանին, Ճապոնիային եւ Հարավային Կորեային,:
Ինչպես հայտնել Է ընկերության կառավարիչ-տնօրեն Ալի Աքբար Սաֆաեին, Արեւմուտքի հետ Իրեանի հարաբերություններում բեկումնային հանգամանք Է դարձել իրանական միջուկային դոսյեի մասին համաձայնագրի կնքումը միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ գումարած Գերմանիա) հետ:
Հունվարի 20-ից Եվրամիության երկրները չեղյալ են հայտարարել Թեհրանի դեմ որոշ ոչ հիմնական պատժամիջոցներ՝ վեց ամսվա ընթացքում մինչեւ 20 տոկոս ուրանի հարստացումը դադարեցնելու իրանցիների որոշման դիմաց: Արգելքների մեղմացումը վերաբերում Է նաեւ ոսկու, այլ թանկարժեք մետաղների, նավթաքիմիայի արտադրանքի, ավտոմոբիլների առեւտրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում