Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի ռազմակայանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լաթակիա քաղաքում Սիրիայի ռազմակայանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ի առավոտյան հաղորդել Է «Հաարեց» իսրայելական թերթի ինտերնետ-կայքը:

Հրատարակությունը նշում Է, որ օդային հարվածի վերաբերյալ տեղեկատվությունն առաջինը հաղորդել են լիբանանցի լրագրողները: Դրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում