ԵԽԽՎ-ի նոր նախագահ Է ընտրվել Աննա Բրասյորը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ Է ընտրվել «Լիբերալների եւ դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» խմբի առաջնորդ Աննա Բրասյորը (Լյուքսեմբուրգ), տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ստրասբուրգում կայացած քվեարկության ընթացքում նրա թեկնածությունը պաշտպանել են 165 խորհրդարանականներ՝ 317-ից: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի Է՝ մեկ տարով մեկանգամյա երկարացման հնարավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում