Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում է
27/01/2014 17:25
Նմանատիպ
Այսօր մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա պաշտոնական այցը Թուրքիա: Օլանդը Ֆրանսիայի նախագահներից առաջինն է, ով վերջին քսաներկու տարիների ընթացքում այցելում է Թուրքիա: Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահներից Թուրքիա այցելել է Ֆրանսուա Միտերանը’ 1992 թվականին:
Օլանդին Անկարայում դիմավորել է Թուրքիայի ԵՄ հարցերով նորանշանակ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ով ուղեկցել է նրան նախագահ Գյուլի նստավայր:
Այցելության շրջանակում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման, Թուրքիայի’ Եվրամիությանն անդամակցելու և Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ հարցեր: Օլանդը կլինի Ստամբուլում և Անկարայում: Թուրքական Hurriyet-ը հայտնել էր, որ Թուրքիայում Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Հրանտ Դինքի այրուն’ Ռաքել Դինքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում