Շտեֆան Ֆյուլեն դարձյալ մեկնել Է Կիեւ՝ բանակցելու կառավարության 7 ընդդիմության հետ
Նմանատիպ
Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն կրկին մեկնել Է Կիեւ՝ բանակցություններ վարելու կառավարության եւ ընդդիմության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցիչը: «Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն արդեն մեկնել Է Կիեւ, որպեսզի շարունակի բանակցություններն Ուկրաինայի կառավարության եւ ընդդիմության հետ: Նա վեր? ?տին կփորձի օգնել կողմերին ճգնաժամից ելք գտնելու հարցում»,-պարզաբանել Է Ֆյուլեի պաշտոնական ներկայացուցիչը: Ֆյուլեն Կիեւ Է այցելել հունվարի 24-25-ին: Այն ժամանակ նա բանակցություններ Է անցկացրել կառավարության եւ ընդդիմության հետ, որոնց արդյունքում հորդորել Է կողմերին՝ դադարեցնել բռնությունը եւ շարունակել երկխոսությունը: «Ես քննարկեցի մի շարք քայլեր, որոնք կարող են հանգեցնել վստահության ամրապնդմանը եւ այդ ճգնաժամի դադարեցմանն ուղղված քաղաքական գործընթացին»,- ասել Է եվրակոմիսարը:
Մինչդեռ Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը նախազգուշացրել է երկրում արտակարգ դրություն մտցնելու հնարավորության մասին: Լուկաշն ասել է, որ եթե ընդդիմադիր ակտիվիստներն անհապաղ չազատեն ավելի վաղ գրավված արդարադատության նախարարության շենքը, ինքը կդիմի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին՝ Ուկրաինայում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու խնդրանքով: Բացի այդ, նա խոստացել է դիմել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ընդդիմության հետ բանակցությունները դադարեցնելու պահանջով:
Իշխող Ռեգիոնների կուսակցության մամուլի ծառայությունն իր հերթին հայտարարել Է, որ ընդդիմության արմատական կողմնակիցների գործողությունները, որոնք տարածաշրջաններում զավթում են մարզային պետական վարչակազմերի շենքերը, սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանը:
«Այսօր սպառնալիքի տակ Է հայտնվել անկախ Ուկրաինայի բուն գոյությունը: Փորձելով իրականացնել պետական հեղաշրջում, որը կբերի երկրի տրոհման, նրանք չեն մտածում միլիոնավոր այն խաղաղ քաղաքացիների կյանքի ու ճակատագրի մասին, ովքեր չեն մասնակցում այդ վաքխանալիային: Նրանց չի հուզում ուկրաինական ընտանիքների ցավն ու տառապանքը»,-ասված Է հայտարարության մեջ:
Երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Ռեգիոնների կուսակցությունը դիմում Է գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային՝ պահանջելով «անհապաղ անցկացնել այսպես կոչված ժողովրդական ռադաների հակասահմանադրական գործողությունների հետաքննություն, տալ իրավական գնահատական եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի օրենսդրության համաձայն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում