Հերթական «դժբախտ պատահարը» ադրբեջանական բանակում
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հայտարարություններ տարածել ճակատային գծում «դժբախտ պատահարների», «անուշադրության» կամ «հիվանդությունների» պատճառով զինվորների մահվան կամ վիրավորվելու դեպքերի մասին: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս անգամ հայտնի է դարձել, թե իբր պաշտպանության նախարարության զորամասերից մեկում ծառայող Հաբիբ Բախտիյարօղլու Իսմայիլովը անվտանգության կանոնները խախտելու հետևանքով կրակել է ոտքին: Վիրավոր զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում