Ուկրաինայի երեք նախկին նախագահները կմասնակցեն Ռադայի արտահերթ նիստին
Նմանատիպ
Ուկրաինայի երեք նախկին նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն հունվարի 28-ին կմասնակցեն ուկրաինական խորհրդարանի արտահերթ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երեք նախկին նախագահները դեռ անցյալ տարվերջին նախաձեռնությամբ են հանդես եկել՝ այդ երկրում առկա ճգնաժամը երկխոսության միջոցով կարգավորելուն միտված: Օրերս էքս նախագահները մասնակցել են կլոր սեղանի աշխատանքներին, որը նվիրված էր Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծման ուղիներ փնտրելուն: Կլոր սեղանի նախաձեռնության հեղինակն էր Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը (1991-1994 թթ.):Գերագույն Ռադայում Կրավչուկը ելույթ կունենա և պատգամավորներին կներկայացնի խնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված կլոր սեղանի մշակումները: Էքս-նախագահները հաստատել են Ռադայի նիստին իրենց մասնակցությունը:
Ուկրաինայում նախորդ տարվա նոյեմբերի վերջին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու կոչերով սկսված բողոքի ցույցերը վերաճել են լայնամասշտաբ անկարգությունների ու բախումների իրավապահ մարմինների և ընդդիմադիրների միջև: Երկու կողմերից կան զոհեր և վիրավորներ: Մի շարք շրջաններում ընդդիմադ իրները գրավել են ադմինիստրատիվ շենքեր:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հունվարի 25-ին «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոն, իսկ «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին՝ փոխվարչապետի: Նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել չեղյալ հայտարարել հունվարի 16-ի օրենքները, որը նախատեսում է զանգվածային ակցիաների ժամանակ իրավախախտումների պատասխանատվության խստացում: Կողմերը պայմանավորվել են նաև, որ Ռադան համաներում կհայտարարի, եթե ազատվեն ադմինի? ?տրատիվ շենքերն ու ճանապարհները: Հունվարի 28-ին Գերագույն Ռադան կքննարկի կառավարության պատասխանատվության հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում