Աբդուլլահ Գյուլը կայցելի Վրաստան
28/01/2014 15:32
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտ ժամանակում կայցելի Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Վանո Մաչավարիանին:
Նրա խոսքով’ այդ որոշումն ընդունվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի’ օրերս Թուրքիա կատարած այցի ընթացքում:
«Թուրքական կողմը հայտնել է երկրի նախագահի’ մոտ ժամանակում Վրաստան այց կատարելու պատրաստակամության մասին: Բացի դրանից, մտադրություն է հայտնվել նախնական պայմանների պատրաստման շրջանակներում տարբեր ոլորտներում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև համատեղ նախագծեր մշակելու համար եռակողմ նախաձեռնություն սկսելու շուրջ», -ասել է Մաչավարիանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում