Գերագույն Ռադան չեղյալ է հայտարարել հունվարի 16-ի որոշ խնդրահարույց օրենքներ
28/01/2014 16:40
Նմանատիպ
Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները արտահերթ նիստին որոշում են կայացրել ուժը կորցրած ճանաչել հունվարի 16-ին ընդունված 12 օրենքներից 9-ը:
Ինչպես հաղորդում է Українська правда-ն որոշման օգտին քվեարկել է գրանցված 412 պատգամավորներից 361-ը: Չեղյալ հայտարարված օրենքները ուկրաինական ներաքաղակական այս անկայուն շրջանում ամենավիճելիներն ու խնդրահարույցներն էին, որոնք վերաբերում էին զանգվածային միջոցառումների ժամանակ իրավախախտումների պատասխանատվությանը, ինչպես նաև ծայրահեղականության և զրպարտության համար քրեական պատիժ սահմանելուն:
Ըստ կանոնակարգի, խորհրդարանի խոսնակը պետք է ոչ ուշ,քան 5 օրվա ընթացքում օրենքները հանձնի նախագահին, որն էլ իր հերթին, նույն ժամանակահատվածում պետք է համապատասխանբար կամ ստորագրի կամ վետո դնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում