Վլադիմիր Պուտինը շուրջ 150 բարձրաստիճան հյուրերի համար ընդունելություն կկազմակերպի Սոչիում
28/01/2014 18:40
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին’ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության հետ կապված, հատուկ ընդունելություն կկազմակերպի Խաղերի բարձրաստիճան հյուրերի համար:
Այս մասին տեղեկացնում Է gazeta.ru կայքի տեղեկագրությունը: Ընդունելությունը տեղի կունենա Սոչիի «Ռուս» դաշնային միացյալ առողջարանում:Նախատեսվում Է, որ այս ընդունելությանը կմասնակցեն շուրջ 150 բարձրաստիճան հյուրեր: Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 23-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում