Standard & Poor’s-ն իջեցրել է Ուկրաինայի վարկային ռեյտինգը
29/01/2014 10:23
Նմանատիպ
Standard & Poor’s միջազգային գործակալությունն Ուկրաինայի օտարերկրյա արժույթով երկարաժամկետ ու կարճաժամկետ վարկային ռեյտինգները «B-»-ից իջեցրել է մինչեւ «CCC+/C», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ռեյտինգի իջեցումը կապված է երկրի անկայում քաղաքական իրադրության հետ:
Քաղաքական անկայունության ուժեղացումը նվազ հավանական է դարձնում Ռուսաստանի կողմից վարկային օգնությունն Ուկրաինային, պարզաբանում է Standard & Poor’s-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրյակին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ավելի վաղ կնքված տնտեսական ու ֆինանսական համաձայնությունները չեն վերանայվի, նույնիսկ եթե Ուկրաինայում իշխանության գա ընդդիմությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում